French (Fr)English (United Kingdom)
Ձեր գրանցումները



Receive HTML?

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterԱյսօր57
mod_vvisit_counterԵրեկ93
mod_vvisit_counterԱյս շաբաթ327
mod_vvisit_counterԱնցյալ շաբաթ1085
mod_vvisit_counterԱյս ամիս1192
mod_vvisit_counterԱնցյալ ամիս3741
mod_vvisit_counterԲոլոր օրերը40640

Ցանցում: 6
Ձեր IP: 38.107.191.103
,
Ամսաթիվ: 08/09/10
Սկիզբ

"Էսպաս" երիտասարդական կրթամշակութային կենտրոն

"Էսպաս" երիտասարդական կրթամշակութային կենտրոնը ստեղծվել է "ԿԱԶԱ" շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից 2002 թվականին:

Կենտրոնի  առաքելությունը.

Տարբեր կրթական ծրագրերի և դասընթացների միջոցով հնարավորություն ընձեռել երիտասարդներին հասկանալու այն կարևոր փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանի երիտասարդ Հանրապետությունում և աջակցել Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանն ու զարգացմանը:

Մեր նպատակները.

  • hնարավորություն տալ երիտասարդներին կիրառել իրենց տեսական գիտելիքները  մասնագիտական ոլորտում
  • ձևավորել հավելյալ մասնագիտական հմտություններ` ստեղծելով նոր աշխատանքային հնարավորություններ
  • քաջալերել երիտասարդների քաղաքացիական և հասարակական նախաձեռնությունները
  • կազմակերպել մշակութային միջոցառումներ և օժանդակել ֆրանսախոսության զարգացմանը
  • զարգացնել կապերը օտարազգի երիտասարդների հետ
  • նպաստել ինտերնետային հաղորդակցման զարգացմանը

Առաջարկում ենք.
Վճարովի դասընթացներ`

  • օտար լեզվի դասընթացներ` ըստ լեզվի իմացության տարբեր մակարդակների. (ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, իտալերեն, ինչպես նաև  ռուսերեն և հայերեն օտարերկրացիների համար),
  • անգելերենով հեռախոսային և էլեկտրոնային հաղորդակցման մասնագիտացված դասընթացներ
  • համակարգչային դասընթացներ (MS Office և այլն)
  • զբոսավարների վերապատրաստման դասընթաց
  • աշխատանքային հմտությունների ձեռքբերման դասընթացներ (ինքնակենսագրականի և ուղեկցող նամակի կազմում, ինչպես պատրաստվել աշխատանքի ընդունման հարցազրույցին, գործատուի իրավունքները և պարտականությունները, պաշտոնական գրագրություն և այլն)
  • ձեռքի աշխատանքների այլընտրանքային դասընթաց
  • երիտասարդական հոգեբանական ծրագրեր

Ակումբներ.

  • համայնքային ինտերնետային կենտրոն, որն առաջնորդվում է ազատ համակարգչային ծրագրերի գաղափարախոսությամբ
  • լեզվական ակումբներ (ֆրանսախոսների, անգլախոսների, գերմանախոսների)
  • հոգեբանական ակումբ (բանավեճեր, զրույցներ, ֆիլմերի ցուցադրություն)
  • ֆրանսիական և շվեյցարական գրականության հարուստ գրադարան
  • մշակութային միջոցառումներ (ֆիլմերի ցուցադրություն, ցուցահանդեսներ, հանդիպումներ, գիտաժողովներ)

Մեր առավելությունները.

  • կենտրոնը գտնվում է քաղաքի կենտրոնում, այն հեշտ է գտնել
  • հագեցած է լավ սարքավորումներով. ինտերնետային կենտրոն, գեղեցիկ  ֆրանսիական գրադարան, դասընթացների և գիտաժողովների սրահներ
  • կենտրոնում բացի հայերենից ու ռուսերենից խոսում են ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, իտալերեն
  • հնարավորություն է տրվում շփումներ հաստատել բնակություն հաստատած կամ որպես զբոսաշրջիկ Հայաստանում գտնվող օտարերկրացիների հետ
  • ցուցաբերվում է խիստ անհատական մոտեցում յուրաքանչյուր այցելուի հանդեպ
  • հնարավորություն է տրվում ստեղծել նոր դասընթացներ և ծառայություններ ըստ պահանջարկի
 

PostHeaderIcon Որոնել

Partners: FP - Flowers Palace in Moscow, MF - Mama Flora in Russia, GF - Gifts, Flowers to Armenia, Send Flowers to Armenia, SFA - 24/7 Flowers Armenia, Intermedia Armenia